ՄԻՊ-ը Գևորգ Սաֆարյանի գործին միջամտելու և գնահատական հնչեցնելու իրավունք չունի

ՄԻՊ-ը Գևորգ Սաֆարյանի գործին միջամտելու և գնահատական հնչեցնելու իրավունք չունի

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու որոշմանը: Հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը Թաթոյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, իրավաչափ է համարում Գևորգ Սաֆարյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը, նշեց, որ նման դեպքերում ինքը միջամտելու և գնահատական հնչեցնելու իրավունք չունի:

«Գևորգ Սաֆարյանի նկատմամբ վճիռը կայացրել է դատարանը, որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել: Այն այժմ բողոքարկման փուլում է, և այս դեպքում մարդու իրավունքների պաշտպանը միջամտելու լիազորություն չունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Արման Թաթոյանը:

Նա հավելեց, որ իր կողմից օրենքի կոպիտ խախտում կլինի, եթե այս պահին որևէ գնահատական հնչեցնի` կապված դատարանի վճռի հետ: «Դատավճիռն օրինական ուժի մեջ դեռ չի մտել, ես չեմ կարող գնահատական տալ»:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման: 2015-ի դեկտեմբերի 31-ին մի խումբ ակտիվիստներ այլընտրանքային տոնածառ էին փորձել տեղադրել Ազատության հրապարակում, ոստիկանների և քաղաքացիների միջև միջադեպ էր եղել: Գևորգ Սաֆարյանը կալանավորվել էր՝ ոստիկանին հարվածելու և վնասվածք պատճառելու մեղադրանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում