Երրորդ ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել Իտալիայում

Երրորդ ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել Իտալիայում

5,6 մագնիտուդով նոր երկարշարժ Է տեղի ունեցել Հռոմից 106 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Սա հունվարի 18-ին այս տարածաշրջանում տեղի ունեցած արդեն երրորդ ուժգին ստորգետնյա ցնցումն է: Նախորդ երկուսի մագնիտուդը կազմել Է համապատասխանաբար 5,6 եւ 5,3: Զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում:

«Մենք սկսել ենք ստուգել տարածքը, առայժմ մեզ ոչ ոք չի դիմել օգնության համար»,-հայտնել Է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆաբրիցիո Կուրչոն: Նա ճշտել է, որ ստորգետնյա երկրորդ ցնցումը տեղի է ունեցել Լացիո մայրաքաղաքային մարզի սահմանին՝ Հռոմից 110 կիլոմետր հեռավորության վրա: Նույն այս գոտին ավերիչ երկրաշարժի էր ենթարկվել 2016 թվականի օգոստոսի 24-ին, երբ զոհվեց 300 մարդ:

Ինչպես նշում Է ANSA գործակալությունը, վնասվածքներ ու նոր փլուզումներ կան Ամատրիչե քաղաքում, որը գործնականում ավերվել էր օգոստոսյան հարվածից:

Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի ճշտված տվյալների համաձայն, ստորգետնյա ցնցումներն զգացվել են Իտալիայի մի շարք կենտրոնական մարզերում՝ Լացիոյում, Մարկեում, Աբրուցոյում, ինչպես նաեւ Իտալիայի մայրաքաղաքում: Ինչպես նշում են մասնագետները, այս երկրաշարժերը կրիտակական չեն Ապենինների համար, բայց տվյալ դեպքում իրադրությունը բարդանում է նրանով, որ տարերքը մոլեգնել է օգոստոսին եւ հոկտեմբերին երկրաշարժերից տուժած շրջաններում:
Իտալիայի կենտրոնում պահպանվում է ցուրտ եղանակը, ձյուն է տեղացել, ինչը դժվարացնում է փրկարարների աշխատանքն ու տեղի բնակչության կյանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում