Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրգործ

Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրգործ

 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հունվարի 16-ին Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունվարի 16-ին Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ուղևորը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մոտ 35 րոպե ծեծի ենթարկելու սպառնալիքով հայհոյանքներ է հնչեցրել բորտուղեկցորդների հասցեին, չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին՝ խախտելով հասարակական կարգը:

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որն ստացվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում: Պարզվել է, որ ուղևորը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ, իսկ դեպքը տեղի է ունեցել ռուսական ավիաընկերության կողմից իրականացված չվերթի ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում