Դավիթ Տոնոյանն ընդունել է Լիտվայի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Լիտվայի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հունվարի 18-ին ընդունել է Երևանում մեկնարկած ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության դասընթացների շրջանավարտների համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Էտվիդաս Բայարունասին և ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ և Հայաստան–Լիտվա անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում