«Կապանի բժշկական կենտրոն»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռոմիկ Սարգսյանը

«Կապանի բժշկական կենտրոն»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռոմիկ Սարգսյանը

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հունվարի 18-ին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանին, ով մինչ այդ հանդիսանում էր «Կապանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հե տ կապերի բաժնից:

Իր ելույթում Վահե Հակոբյանը վստահություն հայտնեց, որ Ռ.Սարգսյանի մասնագիտական փորձն ու գիտելիքները կծառայեն բժշկական կենտրոնի զարգացման գործին: Բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետ Հակոբյանին վստահության համար՝ նշելով, որ ծանոթ է բուժանձնակազմին: Նա ասաց, որ ջանք չեն խնայի կարճ ժամանակում բուժհաստատությունում առկա խնդիրները համատեղ ուժերով լուծելու համար:
Ելույթ ունեցավ նաև Կապանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը:

Նա հրաժեշտ տվեց անձնակազմին՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում