Հայ ավետարանչական ընկերակցությունը զոհված 18 զինծառայողների ընտանիքներին օգնություն կտրամադրի

Հայ ավետարանչական ընկերակցությունը զոհված 18 զինծառայողների ընտանիքներին օգնություն կտրամադրի

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը, զոհված զինծառայողների ընտանիքներին օժանդակելու նպատակով, համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ, որոշում է կայացրել 18 զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրել օգնություն և աջակցել բնակարանների վերանորոգման հարցում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բարեգործության հասցեներն ընդգրկում են Երևանն ու մարզերը: Վերանորոգման ընդհանուր արժեքը կազմում է 29 մլն դրամ:

Գումարի միջոցով, ըստ անհրաժեշտության, կնորոգվեն բնակարանների տանիքները, կփոխվեն դռներն ու պատուհանները, կիրականացվեն ջեռուցման և սանհանգույցի հարդարման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում