Հռոմում երկրաշարժից հետո չի աշխատում մետրոն, տարհանվել են մի շարք դպրոցներ

Հռոմում երկրաշարժից հետո չի աշխատում մետրոն, տարհանվել են մի շարք դպրոցներ

Հունվարի 19-ին Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած ստորգետնյա երեք ցնցումներից հետո դադարեցվել Է Հռոմի մետրոյի աշխատանքը, տարհանվել են մի շարք դպրոցներ:

Այդ մասին հայտնել են իտալական ԶԼՄ-ները:
Քաղաքային տրանսպորտի Atas կառավարող ընկերության հաղորդմամբ՝ մետրոյում անցկացվում են անհրաժեշտ տեխնիկական ստուգումներ: Ավելի վաղ տեղեկացվել Էր գետնուղու ուղեւորների տարհանման մասին:

Բացի այդ, Հռոմում, ինչպես նաեւ Ֆրոզինոնեի եւ Տեռնիի մարզերում ստորգետնյա ցնցումներից հետո տարհանվել են մի շարք դպրոցների սովորողներ:
Ինչպես արդեն հաղորդվել Է, հունվարի 18-ին Հռոմից հյուսիս-արեւելք ընկած շրջանում տեղի Է ունեցել երեք ստորգետնյա ցնցում՝ համապատասխանաբար 5,3, 5,7 եւ 5,3 մագնիտուդով: Զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում:
«Մենք սկսել ենք ստուգել տարածքը, առայժմ մեզ ոչ ոք չի դիմել օգնության համար»,-հայտնել Է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆաբրիցիո Կուրչոն:

Ինչպես նշում Է ANSA գործակալությունը, վնասվածքներ ու նոր փլուզումներ կան Ամատրիչե քաղաքում, որը գործնականում ավերվել Էր օգոստոսյան հարվածից:
Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի ճշտված տվյալների համաձայն, ստորգետնյա ցնցումներն զգացվել են Իտալիայի մի շարք կենտրոնական մարզերում՝ Լացիոյում, Մարկեում, Աբրուցոյում, ինչպես նաեւ Իտալիայի մայրաքաղաքում: Ինչպես նշում են մասնագետները, այս երկրաշարժերը կրիտակական չեն Ապենինների համար, բայց տվյալ դեպքում իրադրությունը բարդանում Է նրանով, որ տարերքը մոլեգնել Է օգոստոսին եւ հոկտեմբերին երկրաշարժերից տուժած շրջաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում