2017-ին մայրաքաղաքում վերանորոգվելու է 28 մանկապարտեզ

2017-ին մայրաքաղաքում վերանորոգվելու է 28 մանկապարտեզ

Մայրաքաղաքում 2017 թվականին 28 մանկապարտեզ կվերանորոգվի: Այս մասին, լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով Երեւանի քաղաքապետարանի 2016 թվականի հաշվետվությունն ու 2017 թվականի անելիքները, ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Նրա խոսքով` 2016 թվականին մայրաքաղաքում նորոգվել է 21 մանկապարտեզ: «2016 թվականին երեւանաբնակ 30 հազար 295 երեխաների համար մայրաքաղաքի 160 մանկապարտեզներում ապահովվել է անվճար կրթություն, այդ թվում` 168 երեխայի ներառական կրթությունը 8 կենտրոններում եւ սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 80 երեխայի կրթություն ` գիշերակացով»,-ասաց նա:

Արեյանը նշեց, որ փոքրիկ երեւանցիների նախադպրոցական կրթության համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով 2016 թվականին շարունակվել են մանկապարտեզների նորոգման եւ գույքի թարմացման աշխատանքները: «Տարվա ընթացքում հիմնանորոգվել է 4 եւ նորոգվել 52 նախադպրոցական կրթական հաստատություն, տրամադրվել է 8744 նոր գույք»,-ասաց նա:

Անդրադառնալով դպրոցներին՝ քաղաքապետի առաջին տեղակալն ասաց, որ 2016 թվականին Երեւանի բյուջեի միջոցներով ամբողջությամբ հիմնանորոգվել է Յոհաննես Լեփսիուսի անվան թիվ 88 դպրոցը: «Պետության կողմից Երեւանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների շրջանակներում Երեւանի 159 դպրոցներում կազմակերպվել է 94 հազար 354 աշակերտների կրթություն, այդ թվում՝ 2077 աշակերտների ներառական կրթությունը»,-հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում