Մայրաքաղաքի 12 վարչական շրջանները հագեցվել են շախմատի դպրոցներով

Մայրաքաղաքի 12 վարչական շրջանները հագեցվել են շախմատի դպրոցներով

Մայրաքաղաքում 2016 թվականին արտադպրոցական կրթություն է ստացել 27 հազար 537 երեխա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով Երեւանի քաղաքապետարանի 2016 թվականի հաշվետվությունն ու 2017 թվականի անելիքները՝ ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: «2017 թվականի բյուջեով սոցիալական հիմնարկներում հիմնանորոգման աշխատանքներ ը շարունակելու համար 1 միլիարդ 480 միլիոն դրամ կհատկացվի»,-ասաց նա:

Քաղաքապետի տեղակալը կարեւոր ձեռքբերում համարեց մայրաքաղաքի 12 վարչական շրջանները շախմատի դպրոցներով հագեցնելու ծրագրի ավարտը: «2016 թվականին մայրաքաղաքում հիմնվել է շախմատի 2 դպրոց: Հիմնանորգվել եւ վերանորոգվել է 15 մշակութային եւ մարզական ուսումնական հաստատություն»,-ասաց Արեյանը՝ կարեւորելով այն հանգամանքը, որ մայրաքաղաքում գործող արտադպրոցական դաստիարակության որեւէ օբյեկտ առանց ջեռուցման չի մնացել:

Մայրաքաղաքի երեխաների արտադպրոցական ուսուցումը կազմակերպում են 26 երաժշտական , արվեստի եւ կերպարվեստի դպրոցներ, 16 մշակութային տներ, մշակույթի ստեղծագործական եւ գեղագիտական կենտրոններ, 12 շախմատի դպրոցներ եւ 28 մարզական այլ կազմակերպություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում