Մալիում ավելի քան 80 մարդ Է զոհվել զինվորական ճամբարում իրականացված պայթյունից

Մալիում ավելի քան 80 մարդ Է զոհվել զինվորական ճամբարում իրականացված պայթյունից

Մալիում ավելի քան 80 մարդ Է զոհվել զինվորական ճամբարում իրականացված պայթյունից: Այդ մասին հունվարի 18-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրներ:

Պայթյունի զոհ են դարձել նախկին ապստամբներ եւ կառավարամետ խմբավորումների ակտիվիստներ: ՄԱԿ-ի՝ Մալիում իրադրության կայունացման բազմապրոֆիլ համալիր առաքելության տվյալներով՝ զոհվածների թվում են՝ «Ազավադա շարժումների միավորման» եւ «Պլատֆորմ» կոալիցիայի անդամները, որի մեջ մտնում են Բամակոյի իշխանություններին աջակցող ջոկատները, այդ թվում՝ «ԳԱՏԻՅԱ» դաշինքի զինված ակտիվիստները:

Ողբերգությունը տեղի Է ունեցել երկրի հյուսիս-արեւելքի Գաո քաղաքում: Ճամբարի տարածքում, որտեղ բազավորված են ինչպես տեղացի զինվորականներ, այնպես Էլ ՄԱԿ-ի ուժեր, ավտոմեքենա Է պայթեցվել: Ավելի վաղ տեղեկացվել Էր 37 զոհվածների մասին: Տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում