Հնդկական ինքնաթիռներում հայտնվել են տեղեր միայն կանանց համար

Հնդկական ինքնաթիռներում հայտնվել են տեղեր միայն կանանց համար

Հնդկաստանի Air India ավիաընկերությունը հատուկ տեղեր Է սահմանել կանանց համար՝ նրանց սեռական ոտնձգություններից եւ բռնությունից զերծ պահելու համար, տեղեկացնում Է BBC-ին:

Ներքին մի քանի չվերթերում առջեւի վեց տեղերը կվերապահվեն կանանց համար: Այս որոշմանը նախորդել են ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին հետամտելու մի քանի դեպքեր:

Ավիաընկերությունն այս կերպ ցանկանում Է պաշտպանել միայնակ ճամփորդող ուղեւորներին: Միայնակ կինը կարող Է այդ տեղը գրանցման կանգնակում խնդրել առանց լրացուցիչ վճարի:

Հնդկաստանում կանանց համար արդեն կան գնացքների առանձին վագոններ եւ ավտոբուսներ, իսկ որոշ քաղաքներում երթեւեկում են նույնիսկ վարդագույն մոտոտաքսիներ, որոնք փոխադրում են միայն կանանց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում