Մայրաքաղաքի վարչական շրջաններում առկա են կոյուղացման եւ գազամատակարարման հետ կապված խնդիրներ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում առկա են կոյուղացման եւ գազամատակարարման հետ կապված խնդիրներ

Մայրաքաղաքի մի շարք շրջաններում դեռեւս չլուծված են մնում կոյուղացման եւ գազամատակարարման խնդիրները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով Երեւանի քաղաքապետարանի 2016 թվականի հաշվետվությունն ու 2017 թվականի անելիքները՝ ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Նրա խոսքով` մայրաքաղաքի 11 վարչական շրջաններում 50-ից ավել փողոցներ, Հաղթանակ թաղամասն ու Նորագյուղը չունեն կոյուղի: «Սա ծառացած խնդիր է «Վիոլա ջուր» ընկերության համար: Մենք այդ ուղղությամբ արդեն իսկ քննարկումներ ենք սկսել եւ ներդրումային հետագա տարիների ծրագրերում անպայման կընդգրկվի այս հարցը եւս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արեյանը:

Անդրադառնալով գազամատակարարման խնդիրներին՝ քաղաքապետի առաջին տեղակալը նշեց, որ մի շարք վարչական շրջանների 4700 բաժանորդներ գազամատակարարման հետ կապված խնդիրներ ունեն: «Այս հարցը եւս քննարկումների փուլում է գտնվում»,-հավելեց Արեյանը:

2016 թվականի ընթացքում մայրաքաղաքի վարչական տարբեր շրջաններում կառուցվել է 22 կմ նոր ջրագիծ և 1.6 կմ կոյուղագիծ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում