Կամո Արեյանը կարծում է, որ «Սանիթեք»-ը լիարժեք է կատարել իր առջեւ դրված պարտավորությունները

Կամո Արեյանը կարծում է, որ «Սանիթեք»-ը լիարժեք է կատարել իր առջեւ դրված պարտավորությունները

Մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման խնդրի լուծման համատեքստում միջազգային օպերատորը՝ «Սանիթեք» ընկերությունը, 2016 թվականին լիարժեք ստանձնել է բոլոր վարչական շրջաններում համապատասխան ծառայությունների մատուցման իրականացումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով Երեւանի քաղաքապետարանի 2016 թվականի հաշվետվությունն ու 2017 թվականի անելիքները՝ ասաց քաղաքապետի առաջին տեղա կալ Կամո Արեյանը: «Ինչպես արդեն խոստացել էինք, նոր օպերատորն իրականացնում է ժամանակակից սպասարկում, աղբահանություն եւ սանիտարական մաքրում»,-ասաց նա:

2016 թվականին գործնական փուլ է մտել կոշտ թափոնների կառավարման ծրագրի կարեւորագույն բաղադրիչ հանդիսացող նոր աղբավայրի կառուցման ծրագիրը: Պատրաստվել է նոր աղբավայրի կառուցման եւ հին աղբավայրերի անվտանգ սանիտարական մեկուսացման մրցութային փաթեթները, իսկ աշխատանքները կմեկնարկեն 2017 թվականին: Հին աղբավայրերի անվտանգ սանիտարական մեկուսացման ծրագրի շրջանակներում տեղադրվելու է գոյացող գազերի հավաքման համակարգ եւ կառուցվելու է էլեկտրակայան:

2014 թվականի Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը մայրաքաղաքում տվել է պայմանագրով պահանջվող համապատասխան ծառայությունների մատուցման մեկնարկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում