Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը` տարվա 4 եղանակին

Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը` տարվա 4 եղանակին

Հայաստանի բազմաթիվ բժիշկներ, բուժքույրեր և հանրային առողջության ոլորտի մասնագետներ արդեն հայտ են ներկայացրել մասնակցելու մայիսի 31-ից հունիսի 2-ը Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում կայանալիք Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարին։

Համագումարի ծրագրին կարելի է ծանոթանալ www.12amwc.com կայքում։ Այստեղ կարելի է տեղեկատվություն գտնել նաև համագումարի կազմակերպչական բազաթիվ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև առցանց գրանցվել և ներկայացնել զեկույցների սեղմագրերը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, համագումարի նախագահ Դանիել Ստամբուլյանը և Արգենտինայի հայ համայնքը մեծապես կարևորում են Հայաստանի և ԼՂՀ բժիշկների ու բուժքույրերի մասնակցությունը։ Նշենք, որ վերջիններիս համար սահմանվել են գրանցման զեղչված գումարներ. մինչև 2017թ. հունվարի 31-ը գրանցվելու դեպքում բժիշկների համար այն կկազմի 270 ԱՄՆ դոլար, բուժքույրերի և ուսանողների համար՝ 100 ԱՄՆ դոլար։

Ընդ որում, ուսումնասիրելով Արգենտինա թռիչք ապահովող ավիաընկերությունների առաջարկները, նրանք պարզել են, որ Երևանից Բուենոս Այրես և վերադարձն իրականացնող ամենամատչելի սակագները առաջարկում են «Էյր Ֆրանս», «Քաթար» և «Ֆլայ Դուբայ» ավիաընկերությունները։

Տեղեկացնենք, որ Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարն անցկացվելու է Հիլթն հյուրանոցում, որտեղ միայն համագումարի անցկացման օրերին, այսինքն մայիսի 31-ից հունիսի 3-ն առաջարկվում է 195 ԱՄՆ դոլար սակագին՝ մեկ գիշերվա համար՝ http://www.hilton.com/en/hi/groups/personalized/B/BUEHIHH-GARMA-20170531/index.jhtml?WT.mc_id=POG։

Բուենոս Այրեսում տուրիստական գործակալություններ ունեցող հայ համայնքի ներկայացուցիչները 8 օրվա կեցության համար (նախաճաշով) առաջարկում են բավական մատչելի (480 ԱՄՆ դոլար) փաթեթ` հանդիպման վայրից 10 րոպե հեռավորության վրա գտնվող 3+ աստղանի հյուրանոցում ՝ ապահովելով նաև անգլախոս էքսկուրսավար, հետաքրքիր տուրեր։

Հետաքրքիր մի դիտարկում. Բուենոս Այրեսում Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարի հայաստանցի մասնակիցները մի քանի օրվա ընթացքում կվայելեն տարվա բոլոր 4 եղանակները։ Հայաստանից կմեկնեն գարնան վերջին օրերին, Արգենտինայում կհայտնվեն աշնանը, ապա կապրեն արգենտինյան ձմեռային պայմաններում, իսկ երբ վերադառնան Երևան, արդեն ամառ կլինի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում