Աշխարհի գլխավոր աստղը ներկա է լինելու. Թրամփը մեկնաբանել է իր երդմնակալության բոյկոտը

Աշխարհի գլխավոր աստղը ներկա է լինելու. Թրամփը մեկնաբանել է իր երդմնակալության բոյկոտը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հումորով է վերաբերվում մի շարք ամերիկացի քաղաքական գործիչների և հոլիվուդյան աստղերի` իր երդմնակալությանը չմասնակցելու որոշմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Fox News-ը, Թրամփն ասել է. «թող չգան, այնպես էլ տեղերը չեն բավականացնում: Միայն թե թող վերադարձնեն տոմսերը»:

Իսկ ի պատասխան այն հարցի, թե ինչպես է վերաբերվում այդ քայլին` ԱՄՆ նորընտիր նախագահը նշել է. «աշխարհի գլխավոր աստղն այնտեղ է լինելու»: Նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք այդ ասելով ինքն իրեն նկատի ուներ թե ոչ, սակայն հիշեցրել է, որ արարողությանը ներկա է լինելու նաև գործող նախագահ Բարաք Օբաման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում