Թրամփը 2020 թվականի նախագահական ընտրարշավի կարգախոս է առաջադրել

Թրամփը 2020 թվականի նախագահական ընտրարշավի կարգախոս է առաջադրել

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարգախոս է մտածել 2020 թվականին իր ապագա ընտրարշավի համար՝ «Պահպանե՛նք Ամերիկայի վեհությունը»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նա պատմել է The Washington Post-ում հրապարակված հարցազրույցում:

«Ես վստահ եմ, որ մենք կլինենք այդպիսին»,- նշել է Թրամփը:

Նա հարցազրույցի ժամանակ իր իրավաբանին խնդրել է նոր կարգախոսը գրանցել արտոնագրային գերատեսչությունում:

Ընտրություններում, որոնց արդյունքներով Թրամփը հաղթանակ տարավ, նա հանդես էր գալիս «Վերադարձնենք Ամերիկայի վեհությունը» կարգախոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում