Չինաստանը 29,2 մլն դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին օգնելու համար

Չինաստանը 29,2 մլն դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին օգնելու համար

Չինաստանը 200 մլն յուան (մոտավորապես 29,2 մլն դոլար) կհատկացնի սիրիացի փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը Ժնեւում ՄԱԿ-ի կենտրոնակայան կատարած այցելության ժամանակ:

«Չինաստանը որոշում է ընդունել 200 մլն յուան հումանիտար օգնություն հատկացնել օթեւանից զրկված սիրիացի փախստականներին օժանդակելու համար»,- պետության ղեկավարի խոսքը մեջբերված է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

«Ահաբեկչությունը, փախստականների հետ կապված ճգնաժամը եւ մյուս խնդիրները կապված են աշխարհաքաղաքական հակամարտությունների հետ: Հակամարտությունների կարգավորումը հանգուցային լուծում է»,- հավելել է Սի Ցզինպինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում