Ցյուրիխում Թուրքիայի հյուպատոսության վրա հարձակում է իրականացվել

Ցյուրիխում Թուրքիայի հյուպատոսության վրա հարձակում է իրականացվել

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա անհայտ անձինք վառվող նյութերով հարձակում են իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հարձակման հետևանքով վնասվել են հյուպատոսության պատուհաններն ու պատերը: Ոստիկանությունը դեպքի առթիվ սկսել է հետաքննություն, ուսումնասիրության են առնվել տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում