Հնդկաստանում առնվազն 18 երեխա է զոհվել ավտովթարի հետեւանքով

Հնդկաստանում առնվազն 18 երեխա է զոհվել ավտովթարի հետեւանքով

Հնդկաստանի Ութար Փրադեշի նահանգում առնվազն 18 դպրոցական է զոհվել եւս 40-ը՝ վիրավորվել բեռնատարի հետ դպրոցական ավտոբուսի բախման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Times Of India հրատարակությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Էտահի շրջանում: Ավտոբուսը երեխաների էր տեղափոխում դպրոց, երբ բախվել է կարտոֆիլով բեռնված բեռնատարին:

Դպրոցը, որտեղ սովորում էին երեխաները, բացվել էր հունվարի 19-ին, թեեւ շրջանի վարչակազմը ցրտերի պատճառով եռօրյա արձակուրդ էր հայտարարել:

Միջադեպի հետաքննություն է անցկացվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում