Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով կալանավորվել է երկու անձ

Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով կալանավորվել է երկու անձ

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործի հետաքննության շրջանակում կալանավորվել է երկու անձ: Նրանցից մեկը ոստիկան է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Կալանավորվածները մեղադրվում են գյուլենական լինելու մեջ: Կալանավորված ոստիկան Սերջան Բաշարըն ոստիկանական դպրոցում եղել է դեսպանին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշի «մեծ եղբայրը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում