Սի Ցզինպինը հանդես է եկել ԱՄՆ-ի հետ նոր հարաբերությունների եւ ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության օգտին

Սի Ցզինպինը հանդես է եկել ԱՄՆ-ի հետ նոր հարաբերությունների եւ ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության օգտին

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանը ձգտելու է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր ռեժիմի կառուցման եւ Ռուսաստանի հետ համակողմանի ռազմավարական համագործակցության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Չինաստանի ղեկավարի հայտարարությունը հնչել է Ժնեւի Ազգերի պալատում նրա ունեցած ելույթի ժամանակ, որտեղ կայացել է բարձր մակարդակի հանդիպում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Փիտեր Թոմփսոնի մասնակցությամբ:

«Չինաստաը ձգտելու է ստեղծել խոշոր տերությունների հետ հարաբերությունների շրջանակներ, որոնք բնորոշվեն ընդհանուր կայունությամբ եւ հավասարակշռված աճով»,- նշել է նա:

ՉԺՀ-ի ղեկավարի խոսքով՝ Պեկինը Ռուսաստանի հետ կպահպանի «համապարփակ ռազմավարական գործընկերության եւ համակարգման» հարաբերություններ, ԱՄՆ-ի հետ նա «կձգտի կառուցել հարաբերությունների նոր մոդել», Եվրոպայի հետ կիրականացվի գործընկերություն «հանուն խաղաղության, աճի, բարենորոգումների», իսկ BRICS-ի պետությունների հետ՝ «միասնության եւ համագործակցության հարաբերություններ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում