Այսօր Դանիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը

Այսօր Դանիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը

Դանիայի խորհրդարանում, այսօր՝ հունվարի 19-ին, Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձեւ կքննարկվի: Բանաձեւը խորհրդարանի օրակարգ է բերվել Enhedslisten, Alternativet կուսակցությունների կողմից, հեղինակներն են Նիկոլայ Վիլլումսենը եւ Ռասմուս Նորդքվիստը, գրում է News.am-ը:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են սկսել այս նախաձեռնությունը տապալելու նպատակով: Հիմնական թիրախներն են հանդիսանում խորհրդարանի այն անդամները որոնք պայքարում եմ ցեղասպանության ճանաչման համար:

Սակայն դանիացի քաղաքական գործիչները նշում են, որ ժամանակն է, որ Դանիան դուրս գա Թուրքիայի ազդեցության տակից:

Գյուլլինք քաղաքի թանգարանի ղեկավար Մոնս Հոյմարկի դիտարկմամբ, պատմաբաններն արդեն տվել են իրանց գնահատականը տեղի ունեցածն անվանելով Ցեղասպանություն, հիմա հերթն արդեն քաղաքական գործիչներին է:

Գյուլլինք քաղաքի թանգարանում են պահվում դանիացի միսիոներ Քարեն Յեփփեի կողմից հանձնված մի քանի տասնյակ նմուշներ, որոնք հանդիսանում են Ցեղասպանությունը փաստող անհերքելի ապացույցներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում