«Ռուսալ-Արմենալ»-ին պատկանող ալյումինի գործարանում հրդեհ է բռնկվել

«Ռուսալ-Արմենալ»-ին պատկանող ալյումինի գործարանում հրդեհ է բռնկվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 19-ին՝ ժամը 11.14-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ին պատկանող ալյումինի գործարանում:

Ինչպես տեղեկացրին նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻ արձագանքման խումբը և վեց մարտական հաշվարկ, որոնցից չորսը անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել են:

Պարզվել է, որ գլանման արտադրամասում այրվում է 1 հաստոց: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.38-ին, մարվել՝ 11.52-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում