Թրամփի երդմնակալությանը Հայաստանը կներկայացնի ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը

Թրամփի երդմնակալությանը Հայաստանը կներկայացնի ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ԱՄՆ նախագահի փոփոխությամբ քաղաքականության մեջ ծայրահեղ տեղաշարժեր չի ակնկալում: «ԱՄՆ-ը բավականաչափ կայացած պետություն է` իր բոլոր կառույցներով: Իհարկե, նախագահից շատ բան է կախված, բայց, այնուամենայնիվ, ընդհանուր գծերով մեծ փոփոխություններ, ծայրահեղ տեղաշարժեր դժվար է պատկերացնել: Կլինե ն որոշակի շտկումներ, մասնավորապես արտաքին քաղաքականության առումով, որը մեզ համար շատ կարևոր է», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շավարշ Քոչարյանը:

Միաժամանակ, նա նշեց, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարի 20-ին ծրագրված երդմնակալությանը Հայաստանը կներկայացնի ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում