Սիրիայի շուրջ բանակցություններում Թեհրանի պատվիրակությունը կգլխավորի Իրանի ԱԳ փոխնախարարը

Սիրիայի շուրջ բանակցություններում Թեհրանի պատվիրակությունը կգլխավորի Իրանի ԱԳ փոխնախարարը

Աստանայում Սիրիայի շուրջ կայանալիք բանակցություններում Թեհրանի պատվիրակությունը կգլխավորի Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ջաբերի Անսարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Իրանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, որն այս երկրի դեսպանության կողմից տարածվել է Ղազախստանում:

Սպասվում է, որ Աստանայում հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին:

«Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը՝ արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ջաբերի Անսարիի գլխավորությամբ, կմասնակցի հունվարի 23-ին Աստանայում կայանալիք բանակցություններին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Դրանում նաեւ նշված է, որ «Իրանը՝ որպես Աստանայում բանակցությունների անցկացման նախաձեռնողներից մեկը, դա համարում է Սիրիայի կառավարության եւ ընդդիմության միջեւ երկխոսության վերականգնման հնարավորություն՝ քաղաքական կարգավորման հասնելու համար, որպեսզի այս երկրում վերջ դրվի պատերազմին ու հումանիտար ճգնաժամին եւ աջակցություն ցուցաբերվի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը»,- հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում