Ադրբեջանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում նոր զենքի մատակարարման շուրջ. Իլհամ Ալիեւ

Ադրբեջանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում նոր զենքի մատակարարման շուրջ. Իլհամ Ալիեւ

Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինությունների մատակարարման շուրջ, շահագրգռված է պաշտպանության նորագույն համակարգերի ձեռքբերմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը Դավոսում մասնակցում է միջազգային տնտեսական համաժողովին: 

«Այո, մենք բանակցություններ ենք վարում նոր գնումների շուրջ: Ձեզ ավելի լավ է հայտնի՝ որքան զարգացած է ռուսական ռազմական արդյունաբերությունը: Մենք շահագրգռված ենք հիմնականում ամենաարդիական պաշտպանական սպառազինության ձեռքերմամբ, նոր մշակումներով: Դա վերաբերում է ե՛ւ ուղղաթիռային տեխնիկային, ե՛ւ պաշտպանության համակարգերին՝ ողջ համալիրին: Դա շարունակական գործընթաց է»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ սպառազինությունների բնագավառում Ադրբեջանի եւ Ռուսաստանի նոր պարտավորագրերը «լավ» հեռանկարներ ունեն:

«Դուք գիտեք պատմությունը, թվերը հրապարակված են, պարտավորագրեր են ստորագրված 5 մլրդ դոլարի սահմաններում, դրանց մեծ մասն արդեն իրացված է»,- նշել է Ալիեւը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում