Իրանցի գործարարները Արթիկում գորգագործության զարգացման ծրագիր կիրականացնեն

Իրանցի գործարարները Արթիկում գորգագործության զարգացման ծրագիր կիրականացնեն

Արթիկում գորգագործության զարգացման ծրագիր կիրականացնեն իրանցի գործարարները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանում «Իրան Խոդրո» ընկերության միակ և բացառիկ ներկայացուցիչ «Ռենա» ՍՊԸ տնօրեն Ռենա Նաֆեզին՝ փաստելով, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին 2016 թվականի դեկտեմբերին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ծրագիրը քննարկվել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ Հայաստան-Իրան գործարար համաժողովին: 

Գործարարի տեղեկացմամբ, համագործակցություն կիրականացվի Շիրակի մարզի Արթիկ քաղաքի հետ: «Քաղաքապետի հետ արդեն քննարկել ենք: Ուզում ենք թելեր բերել և տալ ժողովրդին՝ գորգ գործելու նպատակով: Ցավոք, գորգագործությունը վերջին տարիներին Հայաստանում տարածված չէ»,-նշեց Ռենա Նաֆեզին:

Գործարարը համոզված է, որ շուկայի խնդիր չի լինի՝ գորգերը կիրացվեն Ռուսաստանում, Չինաստանում և Գերմանիայում: «Գորգի պահանջարկը միշտ կա աշխարհում: Ինչքան էլ թանկ արժենա, հատկապես ձեռքի աշխատանքը, դրա պահանջարկը միշտ կա»,-փաստեց Ռենա Նաֆեզին:

Արմենուհի Մխոյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում