Աստանայում բանակցությունների առաջնահերթությունը Սիրիայում զինադադարի հաստատումն է. Ասադ

Աստանայում բանակցությունների առաջնահերթությունը Սիրիայում զինադադարի հաստատումն է. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ճապոնիայի TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Աստանայում միջսիրիական բանակցությունների առաջնահերթ խնդիրը զինադադարի ձեռքբերումն է՝ տարածաշրջաններ մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Սպասվում է, որ ընդդիմության միասնական պատվիրակության եւ Սիրիայի կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին Ղազախստանի մայրաքաղաքում:

«Աստանայում բանակցությունների առաջնահերթությունը կդառնա հրադարարի ձեռքբերումը՝ քաղաքացիների կյանքը պաշտպանելու եւ Սիրիայի տարբեր տարածաշրջաններ մարդասիրական օգությունը տեղ հասցնելու համար»,– մեջբերում է անում Ասադի մամուլի ծառայությունը Ճապոնիայի զանգվածային լրատվամիջոցներին նրա տված առաջին հարցազրույցից:

«Մենք հուսով ենք, որ Աստանայում բանակցությունները հարթակ կդառնան ամեն ինչի շուրջը սիրիական տարբեր կողմերի բանակցությունների համար»,- հայտարարել է Ասադը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում