Իսլամական պետության դեմ պայքարի նոր միջոցներ. Քարթեր

Իսլամական պետության դեմ պայքարի նոր միջոցներ. Քարթեր

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը, կարծում է, որ ԱՄՆ-ից ուղարկելով մեծ թվով ռազմական միավորներ Իրաք և Սիրիա` փորձելով արագացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի պարտությունը, բայց շատ հավանական է, որ այդ օպերացիան՝ տարածաշրջանում գտնվող դաշնակիցների վիճակը կվատթարի, ավելացնելով հակաամերիկյան դիմադրությունը, հաղորդում է Associated Press-ը:

Քարթերը հարցազրույցում նշել է, որ ինքը նախագիծ ունի՝ փնտրել նոր ուղիներ ԻՊ-ի դեմ պայքարելու համար, որն արդեն քննադատության է արժանացել, այդ թվում նաև ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, որը կողմնակից է Միացյալ Նահանգների կողմից՝ ԻՊ-ի դեմ կատարվող գործողությունների դանդաղ և չափազանց զգուշավոր լինելը:

Սակայն, Քարթերը կարծում է. «Եթե մենք՝ պատերազմը Իրաքում եւ Սիրիայում ամբողջությամբ վերցնենք մեզ վրա, առաջին հերթին, մենք հույսը միայն մեր վրա պետք է դնենք, քանի որ, առայժմ, ոչ ոք չի ցանկանում կամավոր դա անել: Մենք կարող ենք այն հաղթահարել: Երկրորդ, մենք պոտենցիալ վտանգի են ենթարկում հանգամանքը, առ այն, որ մեծ թվով մարդիկ կարող են մեր դեմ դուրս գալ, և դա կուժեղացնի թշնամու զորությունը, առնվազն»,- հավելել է Քարթները:

Դա եղել է Քարթերի վերջին հարցազրույցը, որպես պաշտպանության նախարար: ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովը չորեքշաբթի հավանություն է տվել նոր պաշտպանության քարտուղարի թեկնածությանը, նա Ջեյմս Մետտիսն է, ով կպաշտոնավարի Դոնալդ Թրամփի հունվարի 20-ի երդմնակալությունից հետո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում