Ջենտիլիոնին Մերկելի հետ քննարկել է ՌԴ-ի մասնակցությամբ G8-ի վերականգնման հնարավորությունը

Ջենտիլիոնին Մերկելի հետ քննարկել է ՌԴ-ի մասնակցությամբ G8-ի վերականգնման հնարավորությունը

Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի վերականգնման հնարավորությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Corriere Della Sera-ն: 

«Առաջարկությունն իրոք «սեղանին է»,- պարզաբանել է հրատարակության աղբյուրը:

Սակայն Գերմանիայի ղեկավարությունը խիստ բացասաբար է վերաբերվում այս գաղափարին: «Ուկրաինայում իրադրությունը չի փոխվել, այն մնում է շատ լարված: (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Պուտինին հրավիրելը կնշանակեր Ղրիմում կատարվածի եւ ազդեցության ոլորտների սահմանազատման տրամաբանության ընդունում»,- պարզաբանել է անունը չնշված գերմանացի մի պաշտոնյա:

Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն հնարավոր է համարել Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի վերականգնումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում