ՌԴ քաղաքացիները կկարողանան ՀՀ այցելել ներքին անձնագրերով

ՌԴ քաղաքացիները կկարողանան ՀՀ այցելել ներքին անձնագրերով

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկին, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ որոշումը ավելի դյուրին կդարձնի ՌԴ քաղաքացիների կողմից փաստաթղթերի ձևակերպման գործընթացը, բացի այդ, այն ուղղված է Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջության հոսքի մեծացմանը: «Ակնկալվում է մինչև ամառ ավարտել գործընթացը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում