Ադրբեջանում ՀՆԱ-ն նվազել է 3,8 տոկոսով

Ադրբեջանում ՀՆԱ-ն նվազել է 3,8 տոկոսով

Հունվարի 18-ին Ադրբեջանի պետական վիճակագրության կոմիտեն հրապարակել է երկրի 2016-ի համախառն ներքին արդյունքի(ՀՆԱ) վերաբերյալ տարեկան ամփոփիչ զեկույցը:

Այ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Զեկույցի համաձայն` 2016-ին Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը կազմել է 59 մլրդ 987,7 մլն մանաթ, ինչը 2015-ի համեմատ 3,8 տոկոսով պակաս է:

Կոմիտեի հաղորդմամբ` նվազումը պայմանավորված է շինարարության ոլորտում ավելացված արժեքի հարկի 27,6 տոկոսով իջեցնելու հանգամանքով:

2016-ին շինարարական ոլորտում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 6 մլրդ մանաթ:

ՀՆԱ-ում ոչ նավթային հատվածի մասնաբաժինը կազմել է 39,9 մլրդ մանաթ` 65,7 տոկոս, իսկ նավթ-գազ հատվածի մասնաբաժինը 20,5 մլրդ մանաթ` 34,3 տոկոս:

ՀՆԱ-ում մեկ անձին ընկնող մասնաբաժինը կազմել է 6223,8 մանաթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում