Թևան Պողոսյանը կարևորում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության շարունակականությունը

Թևան Պողոսյանը կարևորում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության շարունակականությունը

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջոցով Հայաստանում կյանքի են կոչվում քաղաքացիական վերահսկողության ամրապնդմանն ուղղված մի շարք խոշոր ծրագրեր, հետևաբար գրասենյակի փակումը բացասական ազդեցություն կարող է ունենալ նշված ծրագրերի համատեքստում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 19-ին ասուլիսում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը։

«ԵԱՀԿ երևանյան գրասենյակն առաջին հերթին օգտակար գործունեություն է ծավալում՝ կապված Հայաստանի ներքին խնդիրների հետ. մարդու իրավունքներ, ընտրական գործընթացներ, բնապահպանական ծրագրեր, տարածքային և մարզային զարգացումներ, տնտեսական ծրագրեր և այլն: Առնվազն անցած երեք տարիներին գրասենյակն օժանդակում էր նաև քաղաքացիական վերահսկողության ամրապնդմանը՝ մի շարք խոշոր ծրագրերի միջոցով»,- ասաց Պողոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում