ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Շենոնը կկատարի Պետդեպի ղեկավարի պարտականությունները

Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պարտականությունները կկատարի հունվարի 20-ի տեղական ժամանակով ժամը 12:00-ից մինչեւ Սենատի կողմից պետքարտուղարի պաշտոնում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված թեկնածուի հաստատումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Պետդեպը:

Պետքարտուղար Ջոն Քերին հունվարի 19-ին հրաժեշտ Է տվել իր աշխատակիցներին եւ թողնում է պաշտոնը:

Ինչպես գրում են ԶԼՄ-ները, Շենոնը հինգշաբթի կարճատեւ հանդիպում է անցկացրել Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնին հավակնող Ռեքս Թիլերսոնի հետ, կայացած զրույցի բովանդակության մասին չի հաղորդվում:

Զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ պետքարտուղարի պաշտոնում Թիլերսոնի թեկնածությունը Սենատի կողմից կարող է քննարկվել հունվարի 23-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում