Թրամփն իր թիմն ամենախելացին է համարել Սպիտակ տան պատմության մեջ

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, որը հունվարի 19-ին ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու երդմնատվության արարողությանը, իր թիմն ամենախելացին է համարել Սպիտակ տան պատմության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC News-ին:

«Մեր IQ-ն անհամեմատ ավելի բարձր է, քան երբեւիցե ստեղծված ցանկացած այլ կաբինետինը»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով իրեն պատկանող հյուրանոցում տրված հանդիսավոր ճաշկերույթին:

Թրամփի երդմնատվության արարողությունը կկայանա հունվարի 20-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում