Պենտագոնը հայտարարել է Սիրիայում «Ալ Քաիդայի» պարագլուխներից մեկի վերացման մասին

«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկն սպանվել է Սիրիայի Իդլիբի նահանգի տարածքին հասցված ավիահարվածի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուկը:

«Հունվարի 12-ին ԱՄՆ-ի զինված ուժերը ոչնչացրել են «Ալ Քաիդայի» պարագլուխներից մեկին՝ Աբդ ալ Ջալիլ ալ Մուսլիմիին՝ Սերակաբի (Սիրիայի Իդլիբի նահանգի տարածքում գտնվող քաղաք) շրջանում ուղղորդված ավիահարվածի արդյունքում»,- ասված է Քուկի հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ նա ծագումով Թունիսից էր, ուսուցում է անցել թալիբների մոտ 1990-ականների վերջին եւ ընդգրկուն ու տեւական կապեր ուներ «Ալ Քաիդայի» բազմաթիվ անդամների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում