Բրազիլիայում ավիաաղետից զոհվել է Petrobras-ի գործը հետաքննող դատավորը

Ռիո դե Ժանեյրոյի նահանգում ինքնաթիռի կործանման զոհ Է դարձել Բրազիլիայի Ֆեդերալ գերագույն դատարանի անդամ Տեորի Զավասկին, որն զբաղվում Էր Petrobras նավթի-գազի պետական ընկերության շուրջը կոռուպցիոն սկանդալի հետաքննությամբ, տեղեկացնում Է BBC-ին:

Տեորի Զավասկիի մահվան մասին Facebook-ում հայտնել Է նրա որդին: Գերագույն դատարանի ներկայացուցիչը հավաստել Է, որ Զավասկիի անունը կա ծովն ընկած ինքնաթիռի ուղեւորների ցուցակում, սակայն հրաժարվել Է հետագա մեկնաբանություններից:

Hawker Beechcraft C90GT տուրբապտուտակավոր երկշարժիչ ինքնաթիռը, որը հունվարի 19-ի ցերեկը մեկնել Էր Սան Պաուլուից, աղետի Է ենթարկվել Պարատի մունիցիպալիտետի մերձակայքում թռիչքից 80 րոպե անց: Օդանավի կործանման վայրում գտել են երեք զոհերի մարմիններ:

Ինչպես հաղորդվում Է, ինքնաթիռը պատկանում Էր Emiliano հյուրանոցների հայտնի ցանցին:

Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը եռօրյա սուգ Է հայտարարել Տեորի Զավասկիի մահվան կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում