Թրամփը կադրային նոր 17 նշանակում է կատարել Սպիտակ տան աշխատակազմում

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մի ամբողջ շարք նոր կադրային նշանակումներ է կատարել Սպիտակ տան աշխատակազմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԱՄՆ-ի նոր ղեկավարի անցումային թիմը: 

Նրա կողմից հրապարակված ցուցակի համաձայն, խոսքը վերաբերում է եւս 17 մարդկանց նշանակումներին, ներառյալ նախագահի մի քանի հատուկ օգնականներ, օրինակ՝ օրենսդրական գործերով: Բացի այդ, Սպիտակ տան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ է դարձել Սառա Հաքաբի Սանդերսը, տեղակալներ՝ Սթեֆանի Գրիշեմը եւ Լինդսի Ուոլթերսը:

Առաջինը Արկանզասի նահանգի նախկին նահանգապետ, Հանրապետական կուսակցության նշանավոր գործիչ Մայք Հաքաբիի դուստրն է, որն ԱՄՆ-ի 2016 եւ 2008 թվականների նախագահական ընտրություններին մասնակցելու փորձեր է ձեռնարկել:

Ուոլթերսը մինչ այժմ Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչն էր, իսկ Գրիշեմն աշխատել է Թրամփի ընտրական շտաբի մամուլի ծառայությունում:

Ինչպես արդեն պաշտոնապես հայտարարվել է, Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար կդառնա Շոն Սփայսերը, որը, ինչպես եւ Գրիշեմը, աշխատել է Թրամփի մամուլի ծառայությունում վերջինիս ընտրարշավի ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում