Պուտինի այցը Ճապոնիա, համարում են կարևոր քայլ խաղաղ պայմանագիրը եզրափակելու համար

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ճապոնիա, համարվում է կարևոր քայլ՝ խաղաղ պայմանագրի կնքման համար, հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան:

«ՌԴ նախագահի այցը Ճապոնիա կարևոր քայլ էր դեպի խաղաղ համաձայնագրի վերջնական եզրափակում, մենք մտադիր ենք շարունակել քաղաքական երկխոսությունը՝ զարգացնելու ճապոնա-ռուսական հարաբերությունները` հանուն Ճապոնիայի շահերի», – ասել է նախարարը:

Ճապոնիա Պուտինի այցի ժամանակ ստորագրվել են 12 միջկառավարական համաձայնագրեր, ինչպես նաև 68 փաստաթղթեր՝ բիզնես-նախագծերին վերաբերող, ութ ուղղություններով՝ համաձայն երկկողմ համագործակցության պլանի: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել բանակցություններ՝ համատեղ տնտեսական գործունեություն Կուրիլյան չորս կղզիներում, որը Ռուսաստանի կողմից առաջարկվել էր դեռևս 1990-ական թվականներին:

Երկու երկրների հարաբերությունները մթագնում էր խաղաղ պայմանագրի բացակայության պատճառով: Ճապոնիան հավակնություն ունի Կունաշիր, Շիկոտան և Հաբոմայ, Ինտուրուպ կղզիների նկատմամբ: Տոկիոյի կղզիների վերադարձը՝ Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր ստորագրելու հիմնական պայմնանն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, այդպես էլ չէր ստորագրվել:

Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Կուրիլյան կղզիների հարավային հատվածները Խորհրդային Միության կազմում են ընդգրկվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո և Ռուսաստանի գերիշխանությունը նրանց նկատմամբ ունի միջազգային համապատասխան իրավական գրանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում