Թրամփին կխանգարեն պայքարել ահաբեկչության դեմ, կարծում է Ասադը

 

Խոշոր ամերիկյան լրատվամիջոցները, գլխավոր կազմակերպությունները և «ճնշման կողմնակիցները» կկանխեն՝ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը՝ ահաբեկչության դեմ պայքարում,- ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ ճապոնական TBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ակնհայտ է, որ հիմնական ԶԼՄ-ները, հատուկ կազմակերպությունները և ճնշման կողմնակիցները ստեղծել են մի բլոկ, որը չի ցանկանում փոփոխություններ … Ակնհայտ է, որ նրանք կարող են խոչընդոտներ ստեղծել նոր նախագահի ցանկացած որոշման նկատմամբ, թե արդյոք դա կապված է ահաբեկչության դեմ պայքարի հետ՝ հարգելով այլ պետությունների անկախությունը»,- ասել է Ասադը:

Նա նշել է, որ «ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականությունը շարունակվում է առնվազն, տասնյոթ տարի: Ըստ Սիրիայի նախագահի, այն կուսակցությունները, որոնք մտադիր են խոչընդոտներ ստեղծել Թրամփի գործունեության համար, նախ և առաջ, պատերազմներից ակնկալում են ֆինանսական օգուտ, ԱՄՆ-ում ՛՛հրահրելով՛՛ կոնֆլիկտի ուղղակի կամ անուղղակի տարածում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում