Արցախի նախագահն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցչին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ընդունել է Հայաստանում «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահը բարձր է գնահատել «Տաշիր» ընկերությունների խմբի բարեգործական գործունեությունն Արցախում, նշելով, որ այն մեծապես նպաստում է մեր երկրի շենացմանն ու ժողովրդի կենսապայմանների բարելավմանը եւ հույս հայտնելով, որ հետագայում եւս համագործակցությունը կշարունակվի նույն արդյունավետությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում