Արման Նավասարդյանը բացառում է Ռուսաստան-Թուրքիա հնարավոր քաղաքական «մեղրամիսը»

Աստանայում Սիրիայի հարցով կայանալիք բանակցությունները կարող են փոխել տարածաշրջանի քաղաքական դեմքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ Իրանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների սրումը կհանգեցնի ռուս-իրանական հարաբերությունների վատթարացմանը:

«Աստանայում, իմ կարծիքով, տեղի է ունենալու ոչ միայն թուրք-իրանական հարաբերությունների լուրջ սրում, որը կարող է վերջնականապես փլուզել դաշինքը, այլև հարցականի տակ է դրվելու այն քաղաքականությունը, որ Ռուսաստանը վարում է Թուրքիայի հետ»,-ասաց դեսպանը:

Արման Նավասարդյանի համոզմամբ` Ռուսաստանը եւ Թուրքիան չեն հանգի վերջնական քաղաքական մեղրամսի եւ չեն լուծի հարցերը ի շահ մեկը մյուսի՝ դա համարելով անբնական քայլ:

Սիրիայի հարցով բանակցություններն Աստանայում մեկնարկելու են հունվարի 23-ին: Կմասնակցեն զինվորականներ Սիրիայում կրակի դադարեցման երաշխավոր երկրներից` Ռուսաստանից, Իրանից և Թուրքիայից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում