Ձնահյուսի տակ հայտնված իտալական հյուրանոցում վեց փրկվածների են գտել. Repubblica

Վեց փրկվածներ են հայտնաբերվել Իտալիայի կենտրոնական մասի այն հյուրանոցում, որը հայտնվել էր ձնահյուսի տակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Repubblica հրատարակությունը:

Մարդկանց տարհանման համար պատահարի վայր են ուղարկվել փրկարար ուղղաթիռներ:
Հունվարի 18-ին Իտալիայի կենտրոնական մասում տեղի են ունեցել ստորգետնյա ուժգին ցնցումներ, ինչից հետո ձնահյուս է իջել Աբրուցոյի տարածաշրջանի լեռներում: Այն իր տակ է առել այն հյուրանոցը, որտեղ այդ պահին գտնվում էր 34 մարդ՝ 22 կենվորներ, ութ աշխատակիցներ եւ չորս հյուրեր:

Ողբերգության վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են, փրկարարները փլատակներից արդեն դուրս են բերել զոհվածների չորս մարմիններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում