Հալեպի Հին քաղաքի շուրջ 60 տոկոսը խիստ վնասված է

Հալեպի Հին քաղաքի շուրջ 60 տոկոսը խիստ վնասվել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից, եւս 30 տոկոսն ավերված է ամբողջովին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետների պատվիրակության աշխատանքի նախնական արդյունքները:

«ՅՈւՆԵՍԿՕ-ի թիմը կարողացավ տեսնել Օմեյադների մեծ մզկիթի, Միջնաբերդի, մզկիթների, եկեղեցիների, շուկաների, թանգարանների եւ Հալեպը խորհրդանշող պատմական մյուս շինությունների զգալի ավերածությունները: Նախնական գնահատման համաձայն, Հալեպի Հին քաղաքի շուրջ 60 տոկոսը խիստ վնասված է, իսկ 30 տոկոսն ավերվել է ամբողջությամբ»,-ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ, որը տարածվել է հունվարի 20-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում