Սիրիայում 5 թուրք զինվոր է սպանվել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները հարձակվել են «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Սիրիայի Էլ-բաբ շրջանում տեղակայված թուրքական զորամիավորման վրա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

Հարձակման հետևանքով 5 թուրք զինվոր սպանվել է, 9-ը` վիրավորվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում