Թուրքիայում «Իսլամական պետություն» մի շարք անդամներ են ձերբակալվել

Թուրքական ոստիկանությունը շարունակում է երկրում ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցող անձանց հայտնաբերելու և ձերբակալելու գործողությունները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Ադանա քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և Թուրքիայի կոմունիստական կուսակցության անդամների դեմ իրականացված հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 15 մարդ:

Ձերբակալվածներից 10-ը կասկածվում են ԻՊ անդամ լինելու և երկրում կազմակերպվելիք նոր ահաբեկչական գործողություններին օժանդակելու մեջ:

Ադանայի կենտրոնական 5 շրջանների ոստիկանական բաժանմունքներում իրականացված գործողությունների արդյունքում էլ գյուլենականներին հարելու մեղադրանքով ձերբակալվել է 36 ոստիկան:

Ոստիկաններին գյուլենականության մեջ մեղադրելու համար հիմք է հանդիսացել նրանց բջջային հեռախոսներում գյուլենականների գաղտնի հաղորդակցության միջոց համարվող Bylock հավելվածի առկայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում