Դոլարը, եվրոն, ֆունտն արժեզրկվել են, ռուբլին` արժևորվել
20/01/2017 19:47
Նմանատիպ
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հունվարի 20-ին կազմել է 486,21 դրամ: Այն հունվարի 19-ի համեմատ արժեզրկվել է 0.98 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 517.62 դրամ՝ արժեզրկվելով 1.72 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 597,50 դրամ է՝ հունվարի 19-ի համեմատ այն արժեզրկվել է 2,28 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունվարի 20-ին կազմել է 8.15 դրամ` հունվարի 19-ի համեմատ այն արժևորվել է 0.04 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 264,96 դրամ, ոսկի՝ 18,696,67 դրամ, պլատին` 14,944,2 դրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում