ԱՄՆ 45-րդ նախագահի երդմնակալության արարողությունը. ՈՒՂԻՂ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության պաշտոնական արարողությունը մեկնարկել է ԱՄՆ Կոնգրեսի շենքի դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ 45-րդ նախագահը երդման տեքստը կարտասանի ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա: Երդման տեքստը նախ կարտասանի ԱՄՆ գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը, ում կհետևի արդեն նո րընտիր նախագահը: Ռոբերթսն անցկացրել է նաև ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունը: Զուգահեռաբար տեղի է ունենալու նաև ԱՄՆ նորընտիր փոխանախագահ Մայք Փենսի երդմնակալության արարողությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում