Լյուքսեմբուրգի խորհրդարանում անդրադարձել են Ադրբեջանի քաղբանտարկյալներին

Հունվարի 19-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանից ժամանած պատգամավորների հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Հանդիման ժամանակ Amnesty International կազմակերպության Ադրբեջանում գործող մասնաճյուղի ներկայացուցիչները ուշադրություն են հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար և շինծու մեղադրանքներով ձերբակալված քաղբանտարկյալների խնդրի վրա:

Կազմակերպության ներկայացուցիչները, մասնավորապես, շեշտել են, որ Ադրբեջանում իշխանությունները ճնշում են ցանկացած քննադատական, իրենց գործունեությանը հակասող կարծիք, այդ բոլոր ձերբակալությունները կատարվել են քաղաքական շարժառիթներով և քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը:

Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահ Մարս դի Բոլտորոմեոն, հղում կատարելով իրավապաշտպան Լեյլա Յունուսի կողմից 2016-ի դեկտեմբերի 14-16-ին Լուքսեմբուրգի խորհրդարան ներկայացրած քաղբանտարկյալների 160 հոգանոց ցուցակին, հարցեր է ուղղել ադրբեջանցի պատգամավորներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում