Քլինթոնն ամերիկյան ժողովրդավարությունը պատվելու համար է մասնակցում ԱՄՆ նախագահի երդմնակալությանը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ եկել է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը` ամերիկյան ժողովրդավարությունը ու նրա արժեքները պատվելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել Թվիթերյան իր էջում:

«Ես այսօր այստեղ եմ պատվելու մեր ժողովրդավարությունը և նրա պատմական արժեքները: Ես երբեք չեմ դադարում հավատալ մեր երկրին ու նրա ապագային»,– գրել է Հիլարի Քլինթոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում